Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մղձավանջը խորանում է

Մղձավանջը խորանում է
02.05.2024 | 19:19

Գիտե՞ք, թե որն է հայկական ներկա մղձավանջի ամենաայլանդակ կողմը. որ հայրենիքից ու երկրից մարդկային ու տարածքային զոհաբերություններ արվում են ոչ թե ակամա, առաջացած աննպաստ իրավիճակի անշրջանցելի հարկադրանքով, այլ ծրագրված կերպով, դավադրաբար ու դավաճանաբար: Որ մարդկանց և հող հանձնողները ոչ թե երկրի իրական տերերն են և ազգային գաղափարների ու նպատակների կրողը, վերջին տասնամյակներին հայրենիք ու պետություն կառուցածները, այլ այդ ամենի հակառակորդները:
Երբ երկրից զիջումներ են անում հայրենական վաստակ չունեցողները, նրանց ոչ մի խելացի մարդ չի հավատա և չի վստահի, եթե անգամ նրանց ձեռնարկած ինչ-ինչ քայլեր տրամաբանական ու տեղին լինեն: Տավուշյան ընթացիկ զարգացումները դրա վառ ապացույցն են: Հայությանն աղետի մեջ ներքաշում են, նախ և առաջ, նրա ներքին թշնամիները:
Ստեղծել են այլոք, իսկ տալիս են նորելուկ բախտախնդիրները:
Հայաստանը ներկա պահին գտնվում է հանրային անբարոյականության վիհում և ներքաղաքական որոգայթներում: Բոլոր շրջահայաց հայերը գիտեն՝ ովքեր են գլխավոր մեղավորները և ինչպես պետք է հաղթահարել ազգային անկումը: Բայց մղձավանջը դեռևս շարունակվում է՝ խորանալով և այլանդակ նոր դրսեւորումներ ծնելով:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ